«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ասում են՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է չեզոքություն պահպանի կամ ներքաղաքական հարցերին չներգրավի։
Իսկ ո՞վ է ասում, որ սա ներքաղաքական հարաբերությունների հարց է։
Սա վաղուց ազգային խնդիր է դարձել և ուղիղ առնչվում է մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու անձեռնամխելիությանը։
Միայն այն հանգամանքը, որ այս իշխանությունը գաղտնի պայմանավորվածության արդյունքում տարածքներ է հանձնել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ԳՇ-ը արել է այն, ինչ պետք է աներ, այլ բան է, որ մնացած կառույցները տեղում չեն, ինչի համար դրանց պատասխանատուները դեռ պատասխան են տալու։
ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է, որին ճանապարհից շտապ պետք է հեռացնել»։