ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«նիկոլի հետ խոսող չկա, նիկոլին հայհոյում են միայն

Հերթական անգամ նիկոլը նվաստանում է: Ռուսական եթերից Սոլովյովն ափսոսում է, որ ուղիղ եթերում չի կարող հայհոյել նիկոլին, մեկին, որը մեղավոր է հայ ժողովրդի մեծագույն ողբերգության համար ու շարունակում է մեղավոր փնտրել:/ Այս դեպքում էլ Իսկանդերն էր մեղավոր/:

Որ նիկոլի արժանապատվության ու բարոյականության սանդղակը 0-ից չի բարձրանում, ակնհայտ է: Նա արդեն մի քանի ամիս ապրում է հայհոյանքի, անեծքի ու դավաճանի ռեժիմում ու, հավանաբար, նորմալ է համարում, որ հազարավոր ոստիկանների պատնեշի ներքո խլուրդաքայլ, հայհոյանքների տարափի տակ հազիվ մի հարյուր մետր է կարողանում հաղթահարել:

Այս ռեժիմում է ապրում նաև իր թիմը, ուրեմն սրանք էլ են հաշտ անեծքից մինչև դավաճան դիապազոնում տեղավորված լինելու հետ, աղբամանների վրա սեփական պատկերների հետ, հաշտ են զոհերի ու կորցված Հայրենիքի հետ:

Անկեղծորեն, ես հիմա կասկած ունեմ՝ սրանց մոտ դավաճանությունն է հիմնական շարժիչ ուժը, թե՝ ապուշությունը:

Ես մեռնելու չափ վիրավորվում եմ էս տեսակի առատությունից, որտեղի՞ց այս տեսակից այսքան շատ…Սոլովյովի պես հազիվ եմ զսպում ինձ…Ու սրանք ձեռ են առնում պետությունը, մեզ, մեր արժանապատիվ տեսակը. մի անասուն, պետական պաշտոյնա հրապարակային գրում է, որ սիրտը կնիկ ա ուզում, էն էլ ուրիշինը, մի ուրիշ ….ուն նիկոլին հորդորում է դաշնակցությունը փակել, մի ուրիշ …. Մալդիվներում է հանգստանում՝ մինչ սկանդալային պայմաններում հայկական գրանցումով ինքնաթիռ է անհայտանում…, ռազմական տեխնիկայի ցուցահանդեսին մի ուրիշ …. բուկլետ է ուղարկում, այս շարանը երկար է, ամենօրյա…զինվորները մերժում են Արցախ մեկնել ու ճանապարհին ավտոբուսն են կանգնեցնում:

Համատարած քաոս, անիշխանություն, սահուն կործանում…Պատկերացնո՞ւմ եք, թե հեռվից ինչ քստմնելի ու ողբերգական ենք երևում…

Ու մենք ամեօրյա ռեժիմով ազգովին պետություն ենք կորցնում… Ու չկան մեղավորներ ու պատասխանատուներ: Իշխողները չունեն պետականության կորստի գիտակցում, իսկ գուցե լծվել են հենց այդ գործին...

Աշխարհի և ոչ մի քաղաքական բևեռում հայտնի չէ Հայաստանի քաղաքական կոորդինատը:

Մի բանի է հստակ՝ նիկոլը ողջ կարողականությամբ մեկ շահ է սպասարկում՝ թուրքադրբեջանական շահը:

նիկոլի հետ խոսող չկա, նիկոլին հայհոյում են միայն:

Իմ ափսոս ԵՐԿԻՐ»։