01:23
«…Սրբապիղծ եմ: Բնականաբար, այս մակարդակին չեմ իջնի». Ստեփան Դանիելյան

Պարզվումէ ԱԺ-ում նման անուն ազգանունով պատգամավոր կա, չէի նկատել, երևի ուշադիր չեմ եղել: Երեկ գրել էի, որ Լուսավոր Հայաստանը պետք է մանդատները վայր դնի, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն: Այս հարցն էր ինձ ընդամենը հետաքրքրել, սակայն պարզվեց, որ սրբապիղծ եմ: Բնականաբար, այս մակարդակին չեմ իջնի ու չեմ պատասխանի:

Հիմա ըստ էության: Այդ սրբապիզծ ֆոնդերից, իմ կազմակերպության միջոցով, Էդմոն Մարուքյանն էր ֆինանսավորվում, երբ Քրեակատարող հիմնակրներում դիտորդական խմբի անդամ էր, իսկ եկեղեցու պահով թող եկեղեցին ինձ գնահատի: Եկեղեցու հետ լավ էլ հարաբերվում եմ, իրենց համար հանգիստ եղեք: Բայց լավ կլիներ իմ ասածի պահով ըստ էության կարծիք հայտնեիք:

Հույս ունեմ, որ հարգելի պատգամավորն առանց անձնական որակումներով կքննարկի իմ ասածը: Իմ կողմից ասեմ, անձնական որակումներ չեմ օգտագործում ու միշտ փորձում եմ ըստ էության խոսել:

Ստեփան Դանիելյանի էջից:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս