Հայաստանի պատմության մեջ իրավունքը երբեք այս աստիճան քաղաքականացված չի եղել, հիմնովին ոտնահարված են իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության հիմնարար սկզբունքները, իսկ Հայաստանը դադարել է իրավական պետություն լինելուց։
Պատճառը մեկն է. քննչական և դատախազական համակարգի քաղաքական իշխանությանն ուղիղ ենթակայությունը, քաղաքական հրահանգներով քրեական գործերի հարուցումն ու ակնհայտ հանցագործությունների կոծկումը։
Իրավունքը պետք է ապաքաղաքականացվի, իսկ հանրային իրավաբանական գործունեությունը պետք է իրականացվի արտոնագրային համակարգով՝ արտոնագրի ժամանավոր կասեցման կամ դրանից ցմահ զրկելու հեռանկարով։ Ցանկացած քննիչ, դատախազ, դատավոր պետք է ստանձնի մասնագիտական պատասխանատվություն իրենց ընդունած որոշումների իրավաչափության համար և պատրաստ լինի զրկվել իրավաբանական գործունեություն իրականացնելու իրավունքից՝ քաղաքական հրահանգով կամ ակնհայտ ապօրինի ակտեր կայացնելու համար։
Իրավաբանական հանրային ծառայությունների արտոնագրային համակարգի ներդնումը պետք է դառնա ապագա իշխանության իրավական քաղաքականության հիմնաքարը, ինչի վրա պետք է կառուցվի իրավական պետությունը։
Հ.Գ. Եթե այս համակարգը ներկայումս գործեր, ապա ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մի քանի տասնյակ քննիչներ, դատախազներ և դատավորներ ՑՄԱՀ կզրկվեին իրավաբանական ծառայություններ մատուցելու իրավունքից, իսկ նրանց կողմից ընդունված որոշումների համար կենթարկվեին քրեական պատասխանատվության։
Հ.Հ.Գ. Այս համակարգի բացակայությունը բնավ չի նշանակում, որ նրանց գործողություններին չեն տրվելու քրեա-իրավական գնահատականներ և նրանք չեն զրկվելու իրավաբանական գործունեություն իրականացնելու իրավունքից։