22:41
«Նախկին նվիրյալ ՀՀՇ-ական, այսօր արդեն երդվյալ իմքայլական Հովհաններ Իգիթյանը, խորը և իմաստուն վերլուծություն է արել». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից.

«ՊԱՏԳԱՄԱՎՈ՞Ր, ԹԵ՞ ԸՆԴԱՄԵՆԸ «ՁԱՅՆ»

Նախկին նվիրյալ ՀՀՇ-ական, այսօր արդեն երդվյալ իմքայլական Հովհաններ Իգիթյանը, խորը և իմաստուն վերլուծություն է արել, արտահերթ ընտրությունների թեմայով։ Սակայն, նրա խոսքերում, բացի հնազանդորեն հաստատելուց բռնապետիկի մտքերը, սպրդել է նաև, իսկապես անկեղծ արտահայտություն․ «Այն մարդը, ով ԱԺ-ում ունի 67 ձայն, նա վարչապետ է»։

Իր այս, իսկապես անկեղծ խոսքով, պարոն Իգիթյանը խոստովանում է, որ «Իմ քայլը» իրենից որևէ գաղափարական, քաղաքական ուժ չի ներկայացնում, այլ իրենք ընդամենը մեկ մարդու «ձայներն» են»:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս