«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պաշտպանության նախարարն ԱԺ-ում հրաժարվեց արձագանքել լրագրողի այն հարցադրմանը, թե ինչպես է վերաբերվում իշխանությունը ներկայացնող պատգամավորի՝ 30 տարի է բանակ չունենք արտահայտությանը։

Նշանակվելուց ի վեր, նախարարը չի արձագանքել Զինված ուժերը հարվածի տակ դնող, վարկաբեկող որևէ հայտարարության կամ գործընթացի։
Պարզ ասած, այն, ինչ տեսնում ենք զինված ուժերի դեմ, պետական քաղաքականության արդյունք է»։