Ռեժիսոր և պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ գեն.շտաբը համաձայն է «իմքայլական» Անուշ Բեղլոյանի հետ, որ Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել:
Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ՀՀ զինված ուժերը այլևս ուժ չունեն նույնիսկ իրենց երկրում իրենց պատիվը պաշտպանելու համար:
Ես ճի՞շտ եմ հասկանում, որ գեներալի կոչում հիմա ստանում են նույնկերպ, ինչպես Հոլիվուդում սկսնակ դերասանուհիները ռեժիսորի մոտ դեր:
Ես ճի՞շտ եմ հասկանում, որ նորընծա գեներալիտետը ուղղակի հրշեջ կայանին կից թաթերական խմբակ է:
Կլուբնիկը, մայկա-տռուսիկը ու բունկեռի մեջ Աննայի բարոյական աջակցությունը՝ ահա հենց սրանով էր Նիկոլը վերականգնում Ադրբեջանի հետ ռազմատեխնիկայի հավասարակշռությունը»: