Իրանագետ Ահարոն Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի սահմանակից շրջաններում զորավարժություններ են սկսել, Իրանում վերջին շրջանում զորավարժությունները դարձել են առօրյա կյանքի մաս։

Տարածաշրջանում գրեթե ամեն օր փորձարկվում է նոր սպառազինություն՝ ԱԹՍ-ներ, հրթիռներ, ՀՕՊ, ՌԷՊ համակարգեր և այլն։

Իսկ ի՞նչ են անում մեր մոտ, դե իհարկե, նորանոր հարկեր են մտցնում, հարկային օրենքներ ընդունում, հարկերն ավելացնում և այլն և այլն։

Մի խոսքով, ապրում ենք այնպես, կարծես թե վերջերս մեր մոտ չէր այդ պատերազմը, կամ մեր տարաժաշրջանում չեն մինչև ատամները զինված ու զինվել շարունակվող երկրները, որոնցից երկուսն, ի դեպ, մեր հանդեպ թշնամաբար են տրամադրված։

Դե ինչ, ընկերնե՛ր, շարունակե՛ք խելագար անտարբերությամբ գնալ դեպի հպարտ ինքնակործանում»։