Անհրաժեշտ է շտապ տեղեկացնել նրանց, որ նախկինում մի գուցե կարող էին այդպես վարվել, որովհետեւ պետություն կար, բայց այսօր եթե շարունակեն նույն կերպ, ապա շատ շուտով իրենք «իրենց գործն...» այլեւս չեն ունենա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել քաղաքական գործիչ Կարեն Ճշմարիտյանը։
««Я не красный, я не белый...»
Հասարակության մի շերտ կա, որ բոլոր ժամանակներում ասում է` «...մենք մեր գործով ենք զբաղված, եւ քաղաքականությամբ չենք զբաղվում` ոչ մեկի հետ գործ չունենք...»: Վիճելի եւ զավեշտալի է տվյալ պնդումը, բայց փաստն այն է, որ շատ կան այդպիսի մարդիկ:
Ինչեւէ, անհրաժեշտ է շտապ տեղեկացնել նրանց, որ նախկինում մի գուցե կարող էին այդպես վարվել, որովհետեւ պետություն կար, բայց այսօր եթե շարունակեն նույն կերպ, ապա շատ շուտով իրենք «իրենց գործն...» այլեւս չեն ունենա, որովհետեւ շատ շուտով այլեւս ոչինչ չի լինի` ոչ իրենց երկիրը, ոչ իրենց պետությունը, ոչ էլ` իրենք եւ « իրենց գործը...»:
''И по земле будут ходить свободные кони и люди!"»,- գրել է նա։