Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իհարկե, տրամաբանական կլիներ, որ ձնամաքրման իսպառ բացակայության պայմաններում մեղադրեի Մարությանին, բայց դե մարդն, ինչպես միշտ, արձակուրդ է չէ, հարգել է պետք: Ոչինչ, որ առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով քաղաքը ձեռք է բերել ձնամաքրման մեքենաներ ինչպես փողոցների համար, այնպես էլ մայթերի, ոչինչ որ ամբողջ քաղաքը ԱՊՊԱ է մերկասառույցի ու ձյան պատճառով, ոչինչ: Կարևորը` փառք Կարգին Հայկոյին: 

Այսօր, ինչպես և բազմիցս, մենք բախվում ենք քաղաքային իշխանության ամլության ու անկարողության հետ: Իշխանության արտացոլանքն այսօր փողոցում է, ամեն քայլափոխի վթարների, փնթիության ու կամազրկության տեսքով: Վայելե´ք տիկնայք և պարոնայք, Դուք անէության թմբիրի մեջ մի անձի ռեիտինգի շնորհիվ ընտրել եք ամուլ քաղաքային իշխանություն: Չնայած` ինչու՞ միայն քաղաքային... 

Հ.Գ. Ձյուն է գալիս, երթևեկությունը  պարալիզացված է: Նախկիններն են մեղավոր»: