Կարծում եմ՝ այնքան էլ դժվար չէ գոնե հստակ պաշտոնական պատասխան տալ Ադրբեջանի ոչ խոհեմ պնդումներին, հակառակ պարագայում ապագայում մենք խնդիր ենք ունենալու դրանք հերքելու հարցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«Լավրովն այս պահին մամուլի ասուլիս է անցկացնում, որի ընթացքում ադրբեջանցի լրագրողի այն հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ են Հայաստանի պաշտոնատար անձինք այցելել Ղարաբաղ (Արցախ)՝ առանց Ադրբեջանի թույլատվության, արդյո՞ք այս հարցը ռուսական խաղաղապահ կոնտինգենտը պատրաստվում է կարգավորել և արդյո՞ք ռուսական կողմը պատրաստվում հաշվի առնել Ադրբեջանի բողոքն այս առնչությամբ, հստակ, հայկական կողմի համար շատ ավելի բարենպաստ ձևով պատասխանեց, քան կարձագանքեր հայկական պաշտոնական կողմը Ադրբեջանի նմանօրինակ ցանկացած հայտարարության։
«Նոյեմբերի 9-ից հետո արված բոլոր հայտարարություններում հստակ ասված է, որ Հայաստանը Ղարաբաղի հետ իր կապը պահելու է Լաչինի (Բերձորի) միջանցքով, որը գտնվելու է ռուսական խաղաղապահների վերահսկողության տակ։ Հայաստանի հետ Արցախի կապը ոչ մեկ երբեք չի հերքել, և տասնյակ տարիներ ձգվող բանակցությունների ընթացքում երբեք Հայաստանն ու Արցախը միմյանցից կտրելու հարց չի դրվել»։
Կարծում եմ այնքան էլ դժվար չէ գոնե հստակ պաշտոնական պատասխան տալ Ադրբեջանի ոչ խոհեմ պնդումներին, հակառակ պարագայում ապագայում մենք խնդիր ենք ունենալու դրանք հերքելու հարցում»,- գրել է Կոստանյանը։