ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությանը:
«Քաղաքական ճանապարհով Բերձորն ու Քարվաճառը հանձնած, Շուռնուխը ու էլի շատ բան հանձնած դավաճանի աջակիցը խոսում է քաղաքական ճանապարհով հող հետ բերելու մասին։
Շուրջ 5000 18 տարեկանի գլուխ կերած ընտանիքի մտերիմը տեսականորեն պաշտպանում է 18 տարեկանի կյանք։ Արի ես ցույց կտամ 18 տարեկան, ում նիկոլն ու աննան են սպանել, իսկ դու էլ դա արդարացնում ես։
Չէ, բանավեճի չեմ հրավիրելու։
Ինտելեկտուալ հյուծում կստանամ»,- գրել է Հովհաննիսյանը։