Ավարտվեց 2021թ Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադան։ Այն աննախադեպ հաջող էր հայաստանցի աշակերտների համար (և’ մաթեմատիկան, և’ ֆիզիկան, և’ ինֆորմատիկան)։ Այս տարի Քվանտ վարժարանի և ֆիզմաթ դպրոցի աշակերտները շահեցին այնքան ոսկե մեդալներ (+-), որքան շահել էին վերջին 10 տարիներին միասին։ Միայն մաթեմատիկայից շահեցին 4 ոսկե մեդալներ: Բայց այս հաջողության ֆոնին չեմ կարող չնշել ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանցի Ruben Hambarcumyan-ին։ Նա շահեց արծաթե մեդալ, բայց.
- Ճիշտ լուծած թիվ 1 խնդրի գրավորը շփոթմունքի արդյունքում հայաստանցի պատասխանատուները չեն ուղարկել կազմակերպիչներին (կորցրեց 7 միավոր)։
- Ճիշտ լուծած թիվ 2 խնդիրը 7 բալից գնահատվեց 6 միավոր` առանց որևէ պարզաբանման։
- Մասամբ լուծած թիվ 5 խնդրի լուծման թարգմանությունը կազմակերպիչները չնայեցին ու 4 բալի փոխարեն գնահատեցին միայն 1 միավոր։
Արդյուքնում Ռուբենը փայլուն ոսկե մեդալի փոխարեն արժանացավ արծաթե մեդալի։ Այսպիսի դաժան հարվածներից պետք է չհուսահատվել ու շարունակել նույն ոգով։ Հաջողությունները միշտ էլ առջևում են լինում, իսկ անցյալում մնում է կենսափորձը։
Սմբատ Գոգյանի ֆեյսբուքյան էջից: