ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

««Զանգեզուր» անունով ադրբեջանական այս նավը հիմա լողում է Կասպից ծովում՝ ադրբեջանցիների համար կերտելով ազգային նոր երազանք:

 

Ինչպես մարդու, այնպես էլ ժողովուրդների հաջողությունը սկսվում է երազանքից: Երազանք չունեցող կամ իր երազանքը կորցրած ժողովուրդները ժամանակի հետ կորցնում են ամեն ինչ՝ պետականությունից սկսած, և անհետանում պատմության թատերաբեմից: Էդպիսին է պատմության դաժան, բայց ոսկե կանոնը»: