Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախյան հարցի վարման երեսնամյա ողջ քաղաքական դավաճանականությունն ու հակահայկականությունը կայանում է նրանում, որ խնդիրը ձևակերպվել և ներկայացվել է որպես ազգային' էթնիկ խնդիր և ամեն ինչի կենտրոնում դրվել է անվտանգության հարցը։ Դա առավել ամրապնդվեց դավաճանի այս ռեժիմի պայմաններում և նրա արտգործանախարար մնացականյանի կողմից շեփորահարվեց և ցեմենտվեց միջազգային պատկերացումներում։
Դրա ամենապաշտոնական առանցնքն ու ձևակերպումը «ազգերի ինքնորոշման»' տվյալ դեպքում ադրբեջանանպաստ և հակահայ սկզբունքի վրա ողջ խնդրի հիմնումն էր։
«Կարևորագույն հարցը ԼՂ բնակչության անվտանգությունն է», «Անվտանգության գոտի» (նկատի ունեին աատագրված և ՀՀ մաս հանդիսացող Ադրբեջանական ԽՍՀ մաս կազմած յոթ շրջանները), «ցաղասապանության վտանգ կա» և այլ ձևակերպումներն էին հայկական պաշտոնական դիրքորոշման առանցքը բոլոր նախագահների և առաջին վարչապետի մոտեցումներում։
Արդյունքում հիմա, երբ բնակչության հետ քիրվայության տեսլական են ստեղծում թե՛ Բաքվում և թե՛ պաշտոնական, բայց արդեն ոչ լեգիտիմ Երևանում, երբ Արցախը հայաթափված է, երբ աշխարհի համար պարզվեց, որ այդպես էլ «անվտանգության գոտում» գրեթե ոչ մի բնակչություն չկար, երբ Հադրութի, Շուշիի և մնացյալ գրավվյալ բոլոր տարածքների, պատմական հողերի և բնակավայրերի խաղաղ բնակչությունն այլևս այնտեղ չի ապրում' ստացվում է, որ չկա այլևս բնակչության անվտանգության և ցեղասպանության խնդիր։ Հետևաբար չկա այլևս Արցախի խնդիր։ Որը, Ադրբեջանը լուծել է, քանի որ' ըստ Բաքվի, Մոսկվայի և Երևանի մեղքով ու համաձայնությամբ և հիմա էլ արդեն բաց ու պաշտոնական հայտարարությունների' ողջ Արցախն ու Ազատագրված շրջանները Ադրբեջանի տարածք են։
Եվ հրեշավորությունը հենց այստեղ է կայանում։ Տարածքային խնդիրը, տարածքային պատերազմը ներկայացվել և այսօր առավել քան երբևէ թե՛ իշխանական և թե՛ ընդդիմադիր ուժերի մի մասի կողմից շարունակվում է ներկայացվել որպես էթնիկ, ազգային խնդիր, անվտանգության խնդիր և այլն' դրանով հաստատելով ադրբեջանական դիրքորոշումն ու կեղծ ճշմարտության գնդակը նետելով նրանց դաշտ։
Մինչդեռ միակ հայանպաստ մոտեցումը և միակ ճշմարտությունն այն է, որ դավաճանների կողմից այդքան ատված «ոչմիթիզհողականների» բերած փաստարկը, որ Մեծ Արցախը Ազգերի Լիգայի որոշմամբ, Վիլսոնի անբեկանելի վճռով և Հայաստանի առաջին Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններով' Հայաստանի Հանրապետության, Հայաստանի պետության տարածք է։
Հետևաբար' ոչ թե «ազգերի ինքորոշման» միջազգայինա սպարեզում այլևս թույլ և պարտության տանող թեզն է հայկական կողմի արդար, իրավացի և միակ արդյունավետ դեղատոմսը, այլ' հակառակը' «տարածքային ամբողջականության» դրույթը, որ գրեթե միակ գերական է այսօր միջազգային քաղաքականությունում և որն այնքան իմաստնաբար խաղարկեց Ադրբեջանը։ Եվ չթողնելով Արցախում հայ ազգ' իբրև թե «վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը»։
Միայն այդ մոտեցումն էր, որ կարող էր մեզ միջազգային առումով առավելություն տալ թշնամու նկատմամբ։
Միայն այդ մոտեցումն է, որ հիմա, այս խայտառակ իրավիճակից հետո մեզ կարող է հույս տալ' ապագայում վերականգնելու մեր գոյության շանսը։
Եվ միայն այս մոտեցումն է, որ հանդիպում է բացի իրական ազգային ուժերից բոլորի' նախկին ռեժիմների կուսակցությունների, ներկա դավաճաների խմբակի և նրանց մոլագարների և հատկապես' Հայաստանում դավաճանության գաղափարախոսության հիմնադրի և նրա այս օրերին ակտիվացած հակաոչմիթիզհողական տականքի կատաղի քննադատությանն ու պարսավանքին։