«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել' կից նշելով.

«Հանդիպեցինք Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի և նրա տեղակալի հետ, լսեցինք համայնքի խնդիրները և առաջարկները, որոնցով պարտադիր պետք է զբաղվենք։

Մեղրին ինձ համար հատկապես հարազատ վայր է, քանի որ այստեղ է անցել իմ զինվորական ծառայությունը, Մեղրու սահմանային դիրքերում անցել եմ մարտական հերթապահություն։

Անպայման հետամուտ եմ լինելու Մեղրիի անվտանգային խնդիրների լուծմանը»։