ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եվ վերջին հաշվով՝ մեր երազանքի երկիրն ունենալու համար
✅իշխանություններ, խոստացեք այն, ինչն իրագործելի է, զերծ մնացեք կեղծ օրակարգերից և ժողովրդի աչքերին թոզ փչելուց,
✅նախընտրական քարոզը կառուցեք ապագայի վրա. մի սևացրեք, քլնգեք նախկինին, որովհետև դա առաջացնում է ժողովրդի մոտ մոլորեցնող էյֆորիա,
✅ցանկացած ցավոտ բան ժողովրդին մատուցեք ժամանակին. ուշացումը առաջացնում է քաոս,
✅միավորեք ժողովրդին, հանեք քաղաքական օրակարգից սևի ու սպիտակի բաժանումը,
✅սխալը ընդունեք միանգամից, մի հարձակվեք այն հերքելու համար, այլ գտեք լուծումներ ու շտկեք,
✅սիրեք ձեզ ընտրողին ու չընտրողին հավասար,
✅պաշտոնների նշանակեք ոչ թե ձեզ նվիրյալ ու ձեզ վստահելի մարդկանց, ձեզ գովաբանողներին ու ծափահարողներին, այլ ազգի ու պետության նվիրյալներին»: