Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Բոլորդ էլ լավ հասկանում եք, որ երրորդ ուժեր չկան և առաջիկայում չեն լինելու:
Ուժեր (գիտակից և կարող մարդկանց խումբ), որոնք ձեր պատկերացրածով նախկին կառավարման համակարգում ներգրավված չեն եղել և դրա շարունակություն վերջին երկու տարվա հետ կապ չունեն, հետն էլ պետական կառավարման կարողություն ու պետականության ընկալում ունեն:
Չկան նման սաղմեր, առանց նեղացնելու ՔՈ և այլ ընկերների, ներկա ու ապագա մարտահրավերները իրենց կարողությունների բանը չեն:
Նման բան չի լինելու, հետևաբար նման բանի սպասողը անիմաստ հույսեր է փայփայում: Ի՞նչ անել հապա:
Նախ գնահատենք ներկա վիճակը: Ներկա կառավարողները կամ կառավարողը՝ Նիկոլը, եկավ և փչացրեց (և շարունակում է անել), նախորդ բոլոր քաղաքական դերակատարներին՝ ոչ թե անձանց այլ ամբողջական վերցրած ուժեր, օրինակ ՀՅԴ: Անխնա փչացրեց, տարբեր մանիպուլատիվ ձևերով, իսկ հետո անխնա փչացրեց ինքն իրեն, միակ լեգիտիմ ընտրված ժողովրդի ներկայացուցչին և սրանով ամայացրեց դաշտը: Այսպիսի ծանր վիճակ երբևէ չենք ունեցել:
Հետն էլ այս ամենը ավելի ահագնանում է, քանի որ այս գործընթացը համընկել է քաղաքական սերնդափոխության հետ, որը 30-35 տարին մեկ է լինում: Ահագնացել է քանի որ նորերը չեն կարողանում ինքնադրսևորվել, հանրության գլխում դրված «ինքնաոչնչացման», քաղաքականը մերժելու Նիկոլի ծրագրավորումը հանրության լայն զանգվածների գլխում կենսունակ է դեռ և երկար կմնա:
Լուծումը պետք է ներառի Նիկոլի հետ բանակցումը: Նա պետք է գնա, կասկած չկա, բայց պետք է գնա ծրագրով, ոչ թե անձով: Այսինքն նրան պետք է առաջարկել ծրագիր, որին նա չէ ասել չի կարող, քանի որ այդ ծրագիրը կլինի այն ճանապարհային քարտեզը, որ մեկ տարի անց մեզ կայուն հանգրվանի կբերի, կհանի այս փոթորկալի և աղետալի վիճակից: Ես դեռ հավատում եմ, որ Նիկոլը վերջնականապես չի դարձել անմեղսունակ և անհաղորդ ներկա վիճակին և հետևաբար համաձայնվելու է սրան: Այս ծրագիրը պետք է գործի դնեն անձինք, որոնք ունակ են, և որոնք նաև ստանում են բոլոր քաղաքական ուժերի սատարումը 17+ՔՊ+ՀԱԿ և այլն: Այո՛, նման բան հնարավոր է և սա իրատեսական է:
Կրկնում եմ այլ տարբերակ չկա, այսինքն կա, բայց դա կամ արյունով է լինելու կամ էլ ավելի մեծ ցնցումների ու կորուստների գնով:
Ժամանակը մեր դեմ է աշխատում, պետք է դուրս գալ անձնական սիրում եմ, չեմ սիրում, բաժանարար սև ու սպիտակ, նախորդ ու ներկա տրամաբանությունից:
Մինչև 2018-ը գործած քաղաքական միավորների քիչ թե շատ առողջ հատվածները պետք է «ապաշխարհման» գնան, պետք հանրությանը անկեղծ ասեն իրենց գործած սխալները, պետք է խոստովանեն, որ իրենք էլ ձախողել են շատ հարցերում, որը նաև բերել է ներկա վիճակի: Դրանցից է օրինակ նա, որ Ծառուկյանը կհրաժարվի քաղաքականությունից, ՀՀԿ-ն ինքնամաքրում կանցնի, կսկսի խոսել իր կառավարման շրջանի ձախողումների մասին, իսկ ՀՅԴ-ն ավելի բաց ու ավելի ազնիվ կլինի հանրության հետ:
Սրա արդյունքում հնարավոր կլինի համախմբվել պետության մասին ծրագրի շուրջ, որին ներկա վարչապետը չի կարող ոչ ասել»: