ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսում պարբերաբար քննարկվում և քննադատվում են Թուրքիայի իշխանությունների կողմից տարբեր քաղաքապետերի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները։ Այդ զեկույցների մասին հիշեցի, երբ այսօր տեղեկացա, որ ձերբակալել են Գորիս համայնքի ղեկավար Առուշան Առուշանյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական բռնաճնշում վարչապետի աթոռին կառչած անձի կողմից, ով իրավապահ մարմինների միջոցով շարունակում է լռեցնել իր ընդդիմախոսներին։
Սա դատապարտելի արարք է և ապագայում պետք է արժանանա հստակ քրեաիրավական գնահատականի։
Լեգիտիմության այս պաշարով պաշտոնավարումը պետք է դժոխք լինի պաշտոնյայի համար, սակայն պարզվում է, որ կա՛ այդպիսի մարդ, ով չի խորշում գործել այդ պայմաններում»,- գրել է նա։