Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իշխանությունը, ակնարկներ անելով արտահերթ ընտրությունների մասին, ստեղծում է հերթական կեղծ օրակարգը։ Ընդդիմությունը բացասական է արձագանքում այն տեսանկյունից, որ եթե ներկա իշխանություններին թույլ տրվի ընտրություններ անցկացնել, ապա նրանք կկեղծեն ընտրությունները, եւ որ ամենակարեւորն է՝ ավելի կխորանա բեւեռացումը հասարակության մեջ։
Իրականում Նիկոլ Փաշինյանը թքած ունի ընտրությունների եւ այս բոլոր հանգամանքների վրա։ Նրա խնդիրը կեղծ օրակարգեր ստեղծելն է, որպեսզի ձգձգի իր իշխանությունը՝ հայրենահանձնումը ավարտելու համար։ Մինչ ընդդիմությունը կքննարկի արտահերթ ընտրությունների նպատակահարմարությունը, ժամկետներն ու ձեւերը, Նիկոլն իր սեւ գործը ավարտին կհասցնի»։