Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում այսօր Ալիևի կողմից արտաբերված խոսքերը բխում են մեր շահերից։ «Ոչ մի դիվանագիտական կամ առևտրային հարաբերություններ» նշանակում է փակ կոմունիկացիաներ, իսկ դա ակնհայտ խախտում է նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրի։
Թշնամին ինքն է «խաղում» մեր օգտին, չի կատարում մեզ պարտադրված կապիտուլյացիայի իր պարտականությունները։ Մեզ մնում է քայլ առ քայլ վերականգնվել, աշխատել ոչ այնպես, ինչպես անցած 26 տարին, այլ այնպես, ինչպես աշխատեց Ադրբեջանն այդ ընթացքում և պատրաստվել մի օր հրաժարվելու մեր ստորագրությունից և ուժի միջոցով խնդիրը մեր օգտին լուծելու։
Բոլոր այլ տարբերակներում տարածքային կորուստները արդեն տեղի են ունենալու ի հաշիվ մեր փողոցների ու բակերի...»: