Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Համացանցում հայտնված նյութերն այն մասին, որ առուվաճառքի հայտարարությունների առանձին կայքերով, (մասնավորապես, list.am-ով) վաճառքի են հանվել արցախյան պատերազմի ընթացքում որպես արտերկրից ստացված օգնություն ներկայացվող ռազմական պարագաները, հանդերձանքի մասերը և այլն, վեր են հանվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ՀՀ զինվորական դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ ներկայացվող տեղեկություններն ստուգելու հանձնարարությամբ»: