Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էլի մարդիկ են առևանգվել Քաշաթաղի ճանապարհին:
Առաջ շփման գծում անընդհատ դիպուկահարներով հայ զինվորներին էին սպանում: Դրանով փորձում էին բարոյալքել և երկիրը դատարկել:
Հիմա` երբ այլևս սահման չկա` բայց կա դեռևս իրենց վերահսկողությունից դուրս մնացած արցախյան մի փոքր հատված և Սյունիքի խնդիր, որից բխում է նաև «Էրիվան»-ինը, այսպես սկսելու են հաճախ, շատ հաճախ հայ ճամփորդներ առևանգել Արցախում:
Շատ արդյունավետ մեթոդ է` դատարկելու համար այդ մնացյալ հատվածն ու սահմանակից տարածքները:
Ճիշտ այն` ինչ մենք տարիներ շարունակ անընդհատ կանխատեսում էինք, որ տեղի կունենա` տարածքները հանձնելու պարագայում:
Եվ քանի որ մենք արդեն պատրաստվում ենք իրենց հետ կոմերցիոն առևտուր անել` իրենք էլ մեզ հետ իրենց իմացած միակ կոմերցիայով են առնչվելու: Առևանգելու են մեր մարդկանց` դիմացն անվճար հող ստանալու համար»: