«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը գրել է.

Հայաստանի Հանրապետությունում էլ ավելի է խորանում տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչը երկիրը տանում է խորը ճգնաժամի: Օր առաջ պետք է նշմարել հայ ժողովրդի համար նոր տեսլական՝ ուր է գնալու երկիրը, ինչ թիմով և գործիքակազմով:
Այս պահին կարևորագույն և առաջնային նախադրյալը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ինչպես նախկինում եմ ասել, այժմ ևս վերահաստատում եմ, որ խորհրդարանը չի կատարում իր գործառույթները, հետևաբար մեզ պետք են անձնուրաց գործիչներ:
Անհրաժեշտ է անհապաղ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որպեսզի նոր խորհրդարանն ու նոր ղեկավար կազմը խթան հանդիսանան, որ Հայաստանն ու հայությունը կարողանա ուղղել իր մեջքը և վերականգնի իր երբեմնի պատիվն ու ոգին: