Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Նոյեմբերի 21-ին մեր տարածաշրջան աննախադեպ կազմով Ռուսական պատվիրակություն է այցելում:
Պատվիրակության կազմը տպավորիչ է՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և էկոնոմիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Կազմից պարզ է, որ այցի նպատակը միջկառավարական, ռազմական, տնտեսական և այլ ոլորտներ է ներառում և դրան Ռուսաստանում մեծ նշանակություն են տալիս:
Սակայն ամենաինտրիգային պահն այն է, որ պատվիրակությունը Երևանից մեկնելու է Բաքում: Վերը թվարկված նպատակներին գումարվում է ևս մի կարևոր, գուցե ամենակարևոր խնդիրն, այն ունի աշխարքաղաքական նշանակություն:
Պատվիրակության կազմից, այցի աշխարհագրությունից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը փորձում է տարածաշրջանում ամրապնդել է իր ներկայությունը, ինչպես նաև պատվար ստեղծել տարածաշրջանում աշխարքաղաքական փոփոխությունների ձգտող այլ ուժերի առջև, բնականաբար, առաջին հերթին Թուրքիայի:
Նաև կարելի է ենթադրել, որ այցը նպատակ չունի միջամտել Հայաստանի ներքաղաքական խմորումներին: Կարծես թե ավելի գլոբալ խնդիրներ է Ռուսաստանը փորձում լուծել»: