ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի չեմ մոռացել, ասեմ՝ հարգելի՛ ֆեյսբուքահայություն, սոցցանցային այն տիրույթում, որն իմ տեսանելիության դաշտում է, իսկ դա փոքր չէ, այսօր թշնամու ձեռնարկած ինֆորմացիոն-հոգեբանական մասշտաբային գրոհի ամենածանր պահին թիկունքային բնագծերը, մեծ հաշվով, կարողացանք արժանապատվորեն պահել: Նախ՝ նախազգուշական մի քանի ուղերձները դեր կատարեցին և երկրորդ՝ նախորդ օրերին ստացված դասը, հավանաբար, օգնեց հաղթահարելու, ետ մղելու այդ դիվերսիան: Դա չափազանց կարևոր, ես կասեի, պահի լրջությունը հաշվի առնելով, ճակատագրական էր մեր զորքերի համար՝ ինչպես Շուշիի ճակատամարտում, այնպես էլ ռազմաճակատի մյուս ուղղություններով:
Ուստի մասամբ ետ եմ վերցնում նախորդ օրվա իմ պեսիմիստական նկատառումը՝ մեր բանակին թիկունքի արժանի չլինելու մասին:
Այ այսպես՝ առաջ՝ ավելի ու ավելի արհեստավարժ դառնալով, ինչպես մեր զորքերն են օր օրի ավելի ու ավելի պրոֆեսիոնալ դառնում»: