Կամավորական Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իսկ սա վառ ապացույց է, որ երկրորդ ամիսն է` որոշել են չվճարել վարձկաններին, և նրանք չեն էլ կարող վերադառնալ: Նրանք սկսել են ահաբեկել Ալիևին և Ադրբեջանի խաղաղ բնակչությանը: Հաջորդ փուլը` արդեն ՌԴ ներթափանցելու իրական ռիսկն է, որի մասին վերջերս խոսել էր Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը:
Հայտնի թուրք ֆուտբոլիստ Ումուտ Բուլուտը, որն ավելի վաղ վրդովվել էր, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում վերցնել իրենց «շահիդների» փտող դիերը մարտի դաշտից, սենսացիոն գրառում է կատարել Թվիթերի իր էջում:
«Գյանջայից իմ հին ընկեր Հուսեինը գրել է ինձ, որ տեղեկություն ունի, որ սիրիացիները այսօր կամ վաղը պատրաստվում են ավելի շատ շինություններ պայթեցնել, քանի որ Ադրբեջանի կառավարությունից չեն ստացել իրենց դոլարները:
Իմ սիրելի ընկերներ Եվլախում, Բարդայում և Գյանջայում, խնդրում եմ, զգույշ եղեք ... գրողը տանի, ի՞նչ է կատարվում»,- գրել է Ումուտը»: