ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
«Քիչ առաջ ՌԴ Պետդումայի պատգամավոր, իմ գործընկերը նշել է.
 
-Կարծում եմ` աշխարհի քարտեզում շուտով կհայտնվի նոր ճանաչված պետություն` Արցախի Հանրապետություն անվամբ։ Արցախի միջազգային ճանաչումը այլընտրանք չունի։ Արցախը անկախացել է 1991թ.-ին և ժամանակն է արդեն, որ ճանաչվի նրա անկախությունը։ Անկախության ճանաչումը այլևս կբացառի ադրբեջանական ագրեսիան, կապահովի Արցախի անվտանգությունը։ ՌԴ-ն որպես Հայաստանի դաշնակից` պետք է լինի Արցախի անկախության առաջին ճանաչողներից մեկը»։