Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խաղաղության պայմանագրի արդյունքը պետք է լինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը որպես անվտանգության կարևորագույն երաշխիք
     Պատերազմի ավարտին Թուրքիային պետք է պարտադրել Ցեղասպանության ճանաչումը որպես անվտանգության կարևորագույն երաշխիք։
     Իլհամ Ալիևն իր իշխանության 17 տարիների ընթացքում քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական, ռազմական ռեսուրս է կուտակել, նավթ է ծախել ու իկրա է բաժանել հենց այս պատերազմի համար։ Պատերազմում պարտությունը նշանակելու է նրա իշխանության ավարտը և նա պատրաստ է դրա համար կռվել մինչև վերջին փամփուշտը։
     Իլհամ Ալիևին խաղաղություն կարող են պարտադրել միայն միջնորդները։
     Եվրոպան չունի արագ միջամտության գործուն մեխանիզմներ և քաղաքական կամք։
     Թրամփը, բացի այն որ չունի հստակ արտահայտված շահեր մեր ռեգիոնում, նաև խրված է իր նախընտրական գործերի մեջ, երեկ էլ կորոնավիրուսով հիվանդացավ։ ԱՄՆ-ից հիմա ակնկալիքներ չկան։
     Թուրքիային դիմելու ակնարկը ոչ միայն հիմարություն է, այլև՝ դավաճանությունը։
     Ռուսաստանը մեր ռեգիոնում ունի կոնկրետ անվտանգության մարտահրավերներ և ամենաշահագրգիռ միջնորդն է խաղաղության հաստատման համար։ Ռուսաստանը միջնորդության ուշացումը մի կողմից նշանակում է, որ կողմերը ռեսուրսաքամ են լինում և ավելի հեշտ կլինի սեփական առաջարկները առաջ տանելը։ Սակայն մյուս կողմից՝ արնաքամ եղած տարածաշրջանը հետագայում ավելի դժվար կարող է ծառայել Ռուսաստանի անվտանգության խնդիրներին։ Այս առումով ռուսական միջնորդության ուշացումը այնքան էլ տրամաբանական չէ։
     Եղել են Փաշինյան-Պուտին հեռախոսային խոսակցություններ առանց կոնկրետ արդյունքների։ Կարո՞ղ ենք հասկանալ ինչու առայժմ Ռուսաստանը չի խառնվում խաղաղության հաստատմանը»: