Հենակետ վերլուծական կենտրոնի ղեկավար, ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Թշնամին փորձում է իր զինանոցի ողջ հնարավորությունները կիրառել՝ 12.00-ից առաջ նպաստավոր դիրքավորում ապահովելու համար։

Թեժ մարտերում հիմնական հարվածներն առավոտից ապահովում են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), սակայն դրանց զուգահեռ ակտիվ են նաև հրթիռա-հրետանային միավորները։

Չկա որևէ երաշխիք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջությամբ կյանքի կկոչվեն։ Չմոռանանք, թե ովքեր են դիմացիններս»։