ՊՎԾ՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Իմ համար հավերժական ճշմարտություններից մեկը:

Ասել եմ ու մինչև կյանքիս վերջին օրն ասելու եմ. ովքեր ՀՀ քաղաքացի են, բայց այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ են (կապ չունի թե որ երկրի), ովքեր սեփական երկրի թիկունքում կարող են գործել հանուն այլ պետության շահի, նրանք հակապետական, ապազգային ու անբարոյական սրիկաներ են, ու նրանք պետք է հրապարակայնորեն ճանաչվեն ԴԱՎԱՃԱՆՆԵՐ։

Գիտեք, որ նախընտրում եմ չվիրավորել դիմացինին, բայց պետությանս թիկունքում սրիկայություն անողներն իմ համար ավելի վտանգավոր թշնամի են, քան զինվորիս վրա կրակողները։

Դարձրեք սկզբունք, մերժեք դրանց. ազգային, ուժեղ պետության թուլացնողները դրանք են»։