Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Գողապետության, նրա պարագլուխների ու շահառուների դեմ պայքարը մտնում է որակապես նոր փուլ:
Ակնհայտ է նաև, որ Գողապետությունը բարիկադավորվել է իրավական համակարգում, առաջին հերթին Դատարաններում ու փաստաբանական ծառայությունում:
Չկա ու չի կարող լինել իրավունք՝ առանց ԲԱՐՈՅԱԿԱՆ ենթատեքստի. այլ կերպ այն վերածվում է ՄԱՖԻՈԶ հետնախորշի:
Հակապետական բարիկադի վերածված «համակարգը» պետք է մեռնի, որպեսզի ապրի հայ ժողովուրդն ու Հայաստանը:
Հայ հեղափոխությունը շարունակվում է»: