Արուսիկ Մկրտչյանը (DJ Vakcina) իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ի՞նչ անել, եթե հայր կոչեցյալը, երեխային 1-2 օրով տանելուց հետո արդեն 5-րդ անգամ հիվանդացրած կամ ֆիզիկապես ոչ առողջ վիճակում է բերում։
Պատասխանելուց առաջ ի նկատի ունենալ,
1. Երեխայի ծնվելու առաջին օրվանից երեխայի խնամքով հայրը չի զբաղվել, երեխայի խնամքը իմ կամ իմ ընտրած կոմպետենտ դայակի կողմից է տարվել։
2. Երեխան ծնվել է 27 շաբաթականում՝ 2 ամիս եղել է ինտենսիվ խնամքի բաժնում, այնուհետև բարդագույն շրջան ենք ունեցել, որի ընթացքում խնամքը կրկին տարել եմ ես և մի քանի բուժքույր... 4 տարի այցեր հիվանդանոցներ, ռեաբիլիտացիայի կուրսեր և որպես արդյունք առողջացած երեխա, ով այնուամենայնիվ ունի ցածր իմունիտետ և ֆիզիկապես ավելի խոցելի է։
Հիմա էտքանից հետո, երբ երեխան դարձելա էտ մարդու համար խաղալիք կամ փորձադաշտ, իսկ օրենքը, ցավոք, չի պաշտպանում նման երեխաներին, ո՞նց վարվել»։