Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ պաշտոնական Անկարան՝ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի մակարդակով հայտարարում է, թե Թուրքիան արցախյան հակամարտության մեջ «կողմի» կարգավիճակում է, մեզ՝ հայերիս, մեծ նվեր է մատուցում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունը, որը ձգտում է նաև «միջնորդ» դառնալ արցախյան հակամարտության մեջ, չի կարող միաժամանակ «կողմ» լինել, հետևաբար թուրքական այն հեքիաթները, թե անարդյունավետության համար պետք է փոփոխություն անել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շարքում և ներառել նաև Թուրքիան, ոչ միայն արգելափակվում են Երևանից, այլև իրավունքի ուժով և սուբյեկտիվության պատճառով՝ նաև միջազգային հանրության կողմից:
Հայկական կողմի համար սա շատ ուժեղ խաղաքարտ է»: