Անվտանգության խորհրդի նիստում այսօրվա Նիկոլ Փաշինյանի ելույթը կարծես ցույց տվեց, որ վերջապես Հայաստանի գործող իշխանությունը սկսել է ընկալել տարածաշրջանում լարված իրավիճակի իրական ռիսկերը և գործելու անհրաժեշտությունը:
Վերջապես որոշել են քննարկել, թե տարբեր ֆորմատներում ինչպես են ներգրավվելու Թուրքիային հակազդելու գործընթացում:
Ցավալի է, որ այսքան ուշ եկավ այդ գիտակցումը ու հիմա նոր սկսում ենք քննարկել հնարավոր անելիքները, մինչդեռ արդեն վաղուց պիտի բոլոր ուղղություններով աշխատեինք: Բայց լավ է ուշ, քան շատ ուշ: