Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լուկաշենկոյի իշխանության պատկերը․․․
Հաստատվել են Բելառուսի մեկուսարաններում օգոստոսի 9-ից 13-ը բերման ենթարկված աղջիկների բռնաբարության փաստեր։ Կան աղջիկներ (16 տարեկան) և կանայք, որոնք վկայություն են տվել, ինչպես նաև այդ փաստերը հաստատվել են հոգեբանների և գինեկոլոգների կողմից:
Բռնաբարություններն իրականացրել են իրավապահ համակարգի աշխատակիցները։ Ըստ բժշկական հետազոտությունների՝ աղջիկներից մեկն ունի արգանդի վզիկի պատռվածք:
Մինչ այժմ ոչ բոլոր զոհերը պատրաստ չեն հրապարակավ խոսել կատարվածի մասին: Այժմ բժիշկներն ու հոգեբաններն աշխատում են նրանց հետ` իրենց անզորությունն ու մեղքի զգացումը հաղթահարելու ուղղությամբ»: