ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշո՞ւմ եք այն դրվագը, երբ Փաշինյանը խորհրդարանում, ԼՀԿ խմբակցության կողմը նայելով, խոսեց Վատիկանի դրոշի մասին, ասելով. «Ձեր հիմնարկների դեմը տնգում եք Միացյալ Նահանգների ու Եվրոմիության դրոշը․․․»։ Քչերը գիտեն, որ Փաշինյանի այդ ելույթն ուղղված էր Արման Բաբաջանյանին և իր լրատվականին, որի դիմաց հենց տեղադրված են այդ դրոշները։

Հենց Բաբաջանյանի պատճառով է, որ «Լուսավոր Հայաստանին» մեղադրում էին հայտնի փեսայի հետ կապերի մեջ։ Ու այսօր արդեն պարզ է, որ այդ քաղաքական թիթեռը սերտ կապեր է ունեցել Միքայել Մինասյանի ու ՀՀԿ-ի հետ, իսկ հիմա փորձում է տարանջատվել իր նախկին տերերից՝ գտնելով նոր կրունկ, որի տակ պետք է գալարվի։ Ինչո՞ւ եմ այս ամենը հիշեցնում, քանի որ թիթեռին պատկանող լրատվականն այսօր կրկին փորձել է Վատիկանի դրոշի վերաբերյալ իր դաջվածքը մեզ վերագրել, ինչը, իհարկե, չի ստացվի»։