Աշխարհում որևէ երեխա և երիտասարդ չպետք է մնա մենակ իր հիվանդության հետ։ Սարսափելի է, երբ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող անձինք մնում են մենակ իրենց խնդրի հետ՝ առանց օգնության՝ լինի դա ֆինանսական, թե հոգեբանական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան բոլոր երեխաներին և երիտասարդներին։ Հիմնադրամն իր վրա է վերցրել պացիենտների բուժման ամբողջ ծախսը։
Մենք հոգում ենք բուժման, դեղորայքների, վիրահատական միջամտությունների, լաբորատոր հետազոտությունների ծախսն ամբողջությամբ։ Հիմնադրամը նաև տրամադրում է օրական 4-անգամյա սնունդ և հոգեբանական աջակցություն։
Դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։ Կատարե՛ք ձեր նվիրատվությունները այստեղ՝
https://donate.cityofsmile.org/hy »,- գրել է նա։