Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն օր ինչ-որ վերլուծաբաններ, քաղաքագետներ և փորձագետներ կանխատեսում են Ռուսաստանի մոտալուտ վախճանը։ Սա էլ երևի հատուկ ծիսակարգ է՝ անցյալ դարի 50-ականներից ժառանգություն մնացած քարոզչության մնացուկ։
     Բայց այս ամենի հետ զուգընթաց ԱՄՆ-ի և ԵՄ-ի լուռ համաձայնությամբ ստեղծվում է մի նոր գերտերություն, որը դարակեսին կարող է դառնալ մոլորակի առաջնային շարժիչ ուժերից մեկը։
     Ես չեմ ասում, սա լավ է, թե՝ վատ։ Ընդամենը արձանագրում եմ, որ հայաստանցի փորձագետների մի զգալի մասը չի կարողանում տեսնել այս հեռանկարը և շարունակում է պարփակվել «նավթի գները կիջնեն, Ռուսաստանը կմասնատվի» New York Times֊ի պրոպագանդիստական թեզի շրջանակներում։
     Արդի Ռուսաստանը շատ ավելի պինդ է ու կազմակերպված, քան Խորհրդային Միությունն էր»: