Ուղղակի փաստենք, որ 2 տարի լինելով վարչապետ, կառավարության ղեկավարը, որը ամեն անարժան առիթով լայվ էր մտնում և ի ցույց դնում «մտքի գոհարները», այդպես էլ ոչ մի անգամ չասեց, որ նա ԲՈԼՈՐԻ վարչապետն է, թե իրեն ընտրողների և թե չընտրողների: Նա լայվ չմտավ և համախմբման ու միասնության կոչ չարեց նույնիսկ հուլիսյան մարտերի ժամանակ: Իսկ բացատրությունը միակն է: Երբ քո գաղափարախոսությունը ի սկզբանե սևի ու սպիտակի բաժանման մեջ է, երբ պառակտված հասարակությունն է քո իշխանության մնալու միակ գրավականը, ապա ի՞նչ համախմբման կոչ:
Հ.Գ. Ակնկալում եմ շուտով ճապոնական հեռուստատեսությանը վարչապետի ճապոներեն հարցազրույցը՝ կիմոնոյով ու 2 աթոռի վրա Վան Դամի պես շպագատ նստած: