Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Համաձայն եք, չէ՞, որ նորմալ մարդն իր Հայրենիքին վերաբերվում է մոր պես։ Արդեն ընդունված կարծրատիպ է՝ «Մայր Հայաստան», «Родина мать», «Нэнка Украина»։

Բա ո՞ր զավակն ա իրա մորը անվանում «չմո»։ Ո՞նց է կոչվում էն զավակը, որի տգետ որոշումների պատճառով արդեն մի 1000 հոգի տնեցիներից մարդ ա մահացել, որում նա մեղադրում է նույն տնեցիներին, թե բա՝ դիմակ չեք կրում։

Ո՞նց է կոչվում ազգի մի զավակ, որ մինչև հիմա չգիտի, որ ազգերի էվոլյուցիայի ճանապարհին հաղթում են միայն այն ազգերը, որոնք ունեն մրցունակ մշակույթ։ Դարերի կտրվացքով զենքը մշակույթն է, ոչ թե երկաթը։ Մոնղոլները ձեզ օրինակ։ Մենք դեռ կանք, որովհետև 5 դարում ստեղծեցիք այբուբեն, իսկ 10 դարում ունեյինք Նարեկացի։

Ո՞ւր ես Նարեկացու պես բոմբը դասագրքերից հանում։

Ոնց է կոչվում սփյուռքի հանձնակատարը, որի ազգի 70 % ապրում է ուրիշ երկրներում, իսկ ինքը առաջարկում է խալխի արաբ ու ասորի բերենք լցնենք մամայի տունը, որ գլխաքանակ ապահովենք։ Որ վաղը տենաս դռանդ վրա հասցեն արաբերեն է գրած, վեշերդ էլ դուրս է գցած, զարմանալո՞ւ ես։ Դու հիվա՞նդ ես, թե՞ դեբիլ։

Ո՞նց է կոչվում ընտանիքի զավակ, որ տնեցիներին խաբում է։ Ամեն օր։ Տան փողերը իր մոտիկների հետ մեջ–մեջ է անում, պադյեզդի սաղ հարևանների հետ կռվել է, հենց թշնամիները վրա են տալիս պառկում քնում է, կամ գնում է իր սենյակ հանգստանալու։ Լավ չէ՞ր բիլիարդ խաղայիր գոնե։ Բիլիարդ խաղացողի տղեն լավ էլ կռվում է։

Սենց իրենց մոր հետ վարվում են միայն ապօրինի զավակները (незаконно рожденные, bastard, բիջ)։ Իրենք չեն հարգում իրենց մորը, որովհետև համարում են հետամնաց չմո։ Իրանք երազում են, որ էն շենքի հարուստ մարդը դառնա իրանց պապան, որդեգրի ու վերցնի էդ տունը ապրելու։ Իրենց տունը հարուստ է, կուշտ է, լավն է։

Բայց ախր էդ ազգերը երկար ժամանակ չարչարվել են, կռվել են, մշակույթ ու տնտեսություն են զարգացրել, որ հիմա լավ են ապրում ըստ ձեզ։ Դուք ձեր նախնիներին չեք սիրում ու մեղադրում եք նրանում, որ չմո կյանքով եք ապրում, ու էլի ըստ ձեզ։ Բայց իրական պատճառը ուրիշ է' մաման չի վատը, երկիրը չմո չի, նախնիները մեղավոր չեն, դուք եք «եթիմ» (ублюдок – незаконнорожденный потомок ) մեր Հայրենիքում, ըստ Վիկիպեդիայի»։