12:29
«Դուք ձե՞զ եք հիմարի տեղ դնում, թե՞ հեռուստադիտողին․․․»․ Արտակ Մովսիսյանը՝ Պետրոս Ղազարյանին

Արտակ Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՊԵՏՐՈՍԻ ՑԻՆԻԶՄՆ ՈՒ ԼԻԼԻԹԻ ՍՏԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոսի 3-ին Հ1-ի եթերով հեռարձակված այս խայտառակ հաղորդման ժամանակ Պետրոսի ցինիզմն ու դեմագոգությունը չափ չուներ, ինչին անդրադարձել է նաև «Մեդիա Պաշտպանը» (https://www.facebook.com/search/top/…)։ Չի կարելի կեղծել ու մոլորության մեջ գցել հեռուստադիտողին․ մեր կողմից բազմիցս նշվել է, որ Լիլիթ Մկրտչյանի, մի քանի այլ հայերի և թուրքերի հետ գրած ԳՐՔՈՒՄ «Հայկական լեռնաշխարհը» հեղինակների կողմից ներկայացված է որպես «Կովկաս և Անատոլիա»։ Պետրոսը հարցնում է Լիլիթ Մկրտչյանին. «Դուք ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ այդպիսի բան գրե՞լ եք»։

Նա էլ պատասխանում է, որ չափորոշիչներում նման բան չկա։ Դրա հիման վրա Պետրոս Ղազարյանը հայտարարում է, որ պրոֆեսորները սուտ են խոսում․․․ Դուք ձե՞զ եք հիմարի տեղ դնում, թե՞ հեռուստադիտողին․․․ Կից թարգմանությամբ դնում եմ գրքի այն էջը, որում մեր դասագրքի «Հայկական լեռնաշխարհը» թուրքերի հետ համատեղ գրած ԳՐՔԻ հեղինակները ներկայացնուն են որպես «Կովկաս և Անատոլիա» (էջ 52-53)։

Մի բան ևս ստիպված եմ դնել, թեպետ միշտ դեմ եմ եղել անձնական նամակագրությունը հրապարակայնացնելուն։ Հաղորդման վերջում Լիլիթ Մկրտչյանը նշում է, թե առաջինն ինձ է ուղարկել ԾՐԱԳԻՐԸ քննարկելու։ Ստում է, որովհետև ինձ ուղարկել է ոչ թե ծրագիրը, այլ նախարարության էջի հասցեն, որտեղ արդեն դրված են եղել բոլոր առարկաների չափորոշիչները․․․ Դնում եմ, մեր նամակագրության սքրինշոթը, որ կարդաք, նաև տեսնեք այդ առթիվ իմ զարմանքն ու Լիլիթի լուսաբանումը․․․
Իսկ վերջում առաջարկվում է մեզ բանավիճել Լիլիթ Մկրտչանի հետ։ Բանավիճել ի՞նչ հարցի շուրջ․ թե ինչո՞ւ է թուրքերի հետ հակահայ պրոյեկտի մասնակցել, 2 գիրք գրել ու վերահրատարակել 2017-ին ու 2019-ին, ու գաղտնի պահել տարիներ շարունակ․․․ Այդ գրքին մանրամասն անդրադարձել եմ փաստերով։ Բարի թող լինի պատասխանել հարցադրումներին՝ առանց իր սիրած «մանիպուլիացիաների»․․․ Ահա նյութի հասցեն նաև Պետրոսի համար:

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս