Թել Ավիվ-Յաֆայի հայկական եկեղեցու դիմաց Իսրայելում Ադրբեջանից ներգաղթյալների համայնքի շրջանում 2020 թվականի օգոստոսի 9-ին հայերի հանդեպ հարձակումներ հրահրելու հրավերով թռուցիկներ են տարածվում, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը։ «Ըստ երևույթին, Բաքվից հրաման է ստացվել փորձելու ապստամբություններ կազմակերպել Մոսկվայում տեղի ունեցած հայկական եկեղեցիների, խանութների և պարզապես էթնիկ հայերի վրա հարձակումներից հետո»,֊գրում է Լապշինը: «Անձամբ ես հավատում եմ, որ ժողովրդավարական երկրում ցանկացած համայնք իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու, խաղաղ ցույցին մասնակցելու և իր պահանջների մասին հայտարարելու: Բայց երբ ցույցի տեղը չի ընտրվում քաղաքի կենտրոնը կամ ինչ-որ հրապարակ, այլ հայկական եկեղեցին, սա ուղիղ ճանապարհ է դեպի սադրանքը: Պարզվում է, որ շատ մահմեդական ադրբեջանցիներ հավաքվելու են հայկական տաճարում, որը պաշտպանում են քրիստոնյաները: Բարիկադների երկու կողմերում կան «թեժ գլուխներ»։ Կարծում եմ՝ սա սխալ է: Դուք չեք կարող դիպչել կրոնին, չեք կարող եկեղեցիները, մզկիթները կամ ժողովարանները դարձնել սադրանքներ հրահրելու վայր»,֊ ավելացնում է Լապշինը: Նա իսրայելահայերին խորհուրդ է տալիս հոգեպես պատրաստվել վանդալիզմի գործողություններին, եկեղեցիները սվաստիկներով ապականելուն, կամ հակառակը` ջիհադի կոչերով, բոլոր տեսակի մակագրություններին Խոջալուի և Ղարաբաղի թեմայով: