ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժ Թանկյա՛ն, Ամուլսարն էլ մոռացա՞ր: Տեղյա՞կ ես, որ բախումներ կան արդեն մի կողմից տեղացիների, մյուս կողմից՝ Ամուլսարը շահագործող ընկերության աշխատակիցների և ուժայինների միջև: Տեղյա՞կ ես, որ օդում կախված լուրերի համաձայն՝ հայաստանցիների վզին փաթաթածդ սրտիդ վարչապետը որոշում ունի շահագործել հանքը: Ամուլսարի շահագործման դեմ էիր խոսում, ի՞նչ եղավ, որ դայլայլուն ձայնդ չի լսվում: Սա էլ հո Հայաստանում բնակարան գնելու և ավելի շատ ժամանակ անցկացնելու խոստում չէ, որ ասես ու չանես: Թե՞ պատվեր չունես: Իսկ միգուցե ով որ պետք է՝ հանդիպել է հետդ ու «հարցերդ լուծե՞լ է»»: