Լրագրող Արմեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե զզվացրիք էլի։ Շինթույլտվության վճարը 75.000-ից դարձել է 105.000, 150.000-ը դարձել ա 210.000....
     Է հետոոո...
     Մարդ մի հատ փոքր գործ պետք ա անի տան վրա, ասենք` մի 300.000 դրամի տանիք պետք ա փոխի, մի 105 էլ պտի հարկ վճարի։ Լավ չե՞ք։
     Բոլոր հարկատեսակները բարձրացրել եք, նորերն եք ավելացրել։ Եկամտահարկի իջեցման շնորհիվ 2000 դրամով աշխատավարձը բարձրացրել եք ու հա աչք եք կոխում, զուգահեռ տարատեսակ հարկատեսակներ եք ավելացնում, հների վրա նոր գին սահմանում։ Դե հերիք եղավ էլի։
     Ճանապարհ ու այգի եք կառուցում, այնինչ ժամանակին ասում էիք, որ չունենք էդ ամենը, դա ալան-թալանի շնորհիվ ա։ Զզվացրիք արդեն։
     Ու էն հոգով ստրուկները չփորձեն ըստե բարոյախրատական տեքստեր գրել, թե բա այն ժամանակ խոսել չէինք կարող, Նիկոլն եկավ մեր լեզուն բացեց։ Դուք չէիք կարողանում, հիմա էլ չեք կարող, վաղն էլ չեք կարողանալու»։