«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանն ու Ադրբեջանն անում են ամեն ինչ Մինսկի խմբի ձևաչափը փոխելու և տարածաշրջանում Ռուսաստանի միահեծան միջնորդությունն ապահովելու համար։ Արդեն նման «ինքնաբուխ» խնդրանքով Պուտինին են դիմել մի շարք կազմակերպություններ և անհատներ։ Լուրջ քարոզչություն է տարվում այդ ուղղությամբ։ Հիմա խնդիրը Հայաստանից խնդրարկուներ ապահովելն է։ Տեսնենք՝ ո՞վ կլինի առաջինը։ Դրանից պարզ կլինի՝ ո՞ր կուսակցությունն ինչո՞ւ է ստեղծված»։