Պատմվածքը ներառել 8-րդ դասարանի կրթական ծրագրում, բայց ես բողոքում եմ եւ կատեգորիկ հրաժարվում եմ հասկանալ էս ատելությունն ու չարությունը, որ լավայի նման թափում եք Արամի վրա։

 

Ու էս ի՞նչ ամեոբա տրամաբանություն է, որ էդ պատմվածքում Արամն իր հոր մասին է գրել։ Նույն տրամաբանությամբ պիտի ասենք, որ Դոստոեւսկու Ռասկոլնիկովը հենց Դոստոեւսկին էր ու ազգովի սկսենք փնտրել էն պառավին, ում սպանել է ֆյոդոր Միխայլովիչը։

Ու եթե որոշենք շարունակել էս հիվանդ տրամաբանությունը, պիտի Բրեմա Սթոքերի «Սատանայի ողբը» գործի մեջ ազգովի սկսենք նույնացնել Սթոքերին սատանայի հետ։

Դե եկեք ազգովի որոշենք նաեւ, որ Չակ Պալանիկը, երբ գրում էր իր «Օրորոցայինը», իրականում ինքն է սպանել բոլոր էդ նորածիններին։

Լավ դուք հո վա՞տ չեք։ Էս ի՞նչ եք անում։ Ու եթե անգամ ինչ որ մի գրող իր ապրած էմոցիաներն է տվել թղթին, ձե՞զ ինչ։ Ձեզ մի բան պիտի հետաքրքրի՝ տաղանդավո՞ր է արել, թե՝ ոչ։

Արամ Պաչյանը տաղանդավոր գրող է։ Հա, հենց էդպես։ Տաղանդավոր է ու վերջ։ Ու ես դեռ տարիներ առաջ խորհրդարանի ամբիոնից ասեցի, որ պետության փողերով գրական մակուլատուրա տպելու փոխարեն տպեք ու մի քանի լեզուներով թարգմանեք Արամ Պաչյանի եւ մյուս շնորհալի երիտասարդների գործերը, որ մեր նոր գրականությունը եւս դուրս գա մեր նեղլիկ սահմաններից։

Չեմ էլ կասկածում, որ իմ էս գրառումից հետո կեղծ բարեպաշտների մի հոծ բանակ նույն

գրական-գեղարվեստական պաթոսով հարձակվելու է իմ վրա։ Ես խնդիր չունեմ։ Ի տարբերություն Արամի, ով ակնհայտորեն պատրաստ չէր նման նողկալի արշավի, ես վաղուց արդեն շաաաատ պինդ իմունիտետ ունեմ իրական ու ֆեյք գրոհների հանդեպ ու էդ գրոհի լավաներն ինձ ամեն անգամ ավելի ուժեղ, ավելի վճռական ու ավելի համառ են դարձնում։

Մի՛ արեք։

Կա՛նգ առեք։

Տաղանդավոր տղա է։ Մի՛ կոտրեք էն ամենը, ինչը դուք չեք հասկանում, կամ ինչը, ըստ ձեզ, վիրավորում է ձեր գրական ճաշակը։ Եթե անգամ չեք հասկանում ու չեք ընդունում, ունեցեք արժանապատվություն ընդունելու, որ ձեր գրական ճաշակից անդին մարդիկ իրավունք ունեն այլ գրական ընկալումներ եւս ունենալու եւ դա հանցագործություն չէ, ու դրա համար որեւէ մեկին հայհոյել ու ատելության թիրախ դարձնել պետք չի։

Հա, ես Նաիրի Զարյանի «Հացավանը» համարում եմ գրական խոտան ու սիրում եմ Զարյանի «Արա Գեղեցիկը»։

Հիմա ին՞չ, պիտի քարերով հարձակվե՞ք, հա՞։ Էդ ի՞նչ իրավունքով։

Արամ Պաչյանը տաղանդավոր գրող է։ Բայց Արամի այդ պատմվածքը, համաձայն եմ, վաղ է ներառել 8-րդ դասարանի ուսումնական ծրագրերում։ Էս հարցը քննարկեք։ Քննարկեք, որ մեր գրական ոսկեդարն ու միջնադարը՝ որպես գրական մակուլատուրա, չշպրտեն մի կողմ։

Պինդ մնա, Aram Pachyan»: