Հանրապետության հրապարակում ոստիկանության գնդապետը դաշնակցական գործընկերներիս ժամանակ է տալիս, որպեսզի լքեն հավաքի վայրը և որպես հիմնավորում հայտնում է, թե ինքը (գնդապետը) նրանց համարում է ուղղորդող և սադրիչ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակացության անդամ Արսեն Բաբայանը:
«Հանրապետության հրապարակում ոստիկանության գնդապետը դաշնակցական գործընկերներիս ժամանակ է տալիս, որպեսզի լքեն հավաքի վայրը և որպես հիմնավորում հայտնում է, թե ինքը (գնդապետը) նրանց համարում է ուղղորդող և սադրիչ։
Չեմ հասկանում, ոստիկանությունը վերջնականապես ցնդե՞ց... այսինքն ո՞նց թե ուղղորդող և սադրիչ։ Դու ո՞վ ես, որ համարես սադրիչ։
Հեղափոխությունից հետո ոստիկանությունում շատ անելիքներ են լինելու։ Իսկ մինչ այդ աշխատեք դուրս չգալ ձեր լիազորթյուններից»։