Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարբեր ձևաչափով հանդիպումներից հետո գրեթե միշտ իրենց համատեղ հայտարարության ինչ որ հատվածում «խցկում են»՝ «ժողովուրդներին պետք է նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի» ձևակերպումը:

Միջնորդ երկրները պետք է խորապես գիտակցեն, որ այդ ձևակերպումների, տերմինաբանության տակ իրենց ստորագրությունն է, ըստ այդմ՝ պատիվն ու արժանապատվությունը:

Նման կոչեր անողներն առաջին հերթին պատասխանատվություն են ստանձնում կողմերին՝ ռազմական գործողություններից զերծ պահելուն, երկրորդ, նման իրադրության առաջանալու դեպքում գործուն ջանքեր գործադրում կողմերին (այս դեպքում Ադրբեջանին) բանակցությունների սեղան վերադարձնելու համար:

Իսկ միջնորդների միակ հիշվող ձևակերպումը վերջին հայտարարություններում նրանց՝ համավարակի պատճառով տարածաշրջանային այցը չկատարելու վերաբերյալ ափսոսանքն է: