Լիազորությունները կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանային հարաբերական անդորրը լավ հնարավորություն է՝ վերաիմաստավորելու, ռազմավարական պլանավորում մշակելու և նոր նշաձողեր սահմանելու համար։

Իսկ դրան զուգահեռ՝ պետք է չթուլացնենք զգոնությունն ու չթերագնահատենք թշնամուն. պետք է չմոռանալ, որ թշնամին երբեմն հարվածում է այնտեղ, որտեղ ամենապաշտպանվածն ես զգում։

Բանակը կարևոր խաղաքարտ տվեց դիվանագետներին ու պառլամենտականներին. հիմա, առավել քան երբևէ, լուրջ աշխատելու դաշտ է բացվել միջազգային գործընկերների հետ։ Աշխարհին ասելիք ունենք, առաջարկելու բան՝ նույնպես. կարողանում ենք անորսալի համարվող անօդաչուներ խոցել ու բազմաֆունկցիոնալ անօդաչուներ արտադրել։

Վիճակը (նորովի) նետված է կամ ālea iacta est»: